Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիետրոդարկին դարձյալ տոն կնվիրի հայ հանդիսատեսին (տեսանյութ)

Մշակույթ
mario1

Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, երաժշտասեր հանդիսատեսին սպասվում է զգացմունքային անակնկալներով լի երեկո: Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա իտալացի բանդեոնահար Մարիո Ստեֆանո  Պիետրոդարկին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երաժշտի տարեմուտի այցը Երևան դարձել է ավանդական ու սպասված: «Հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ եմ այցելել ձեր ֆանտաստիկ երկիր: Սիրում եմ Հայաստանը, հյուրընկալ հայերին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երտասարդ, բայց և հասուն երաժիշտներին, որոնք անընդհատ կատարելագործվում են, սիրում եմ իմ արդեն պատմական ընկեր Սերգեյ Սմբատյանին, որի հետ ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում ենք հանդիպում։ Ինձ համար անասելի հաճույք է նրանց հետ նվագելը»,- ասում է Մարիոն: Առաջին տարին չէ, որ երաժիշտը Հայաստանում է նշում իր ծննդյան օրը: « Շատ հայ ընկերներ ունեմ ու ասեմ, որ Հայաստանում ծննդյան օրը նշելն ուրիշ համ ու հոտ ունի: Շատ ջերմ է անցնում ու երջանիկ կլինեի ամեն տարի այստեղ անցկացնել այդ օրը»: Այս տարվա ծրագիրը Մարիոյի խոսքով, ավելի իտալական  է՝  Էննիո Մարիկոնե, Մարտին Պալմերի, Ռոբերտո դի Մարինո, նաև Աստոր Պիացոլլա, և ինչպես միշտ՝ անակնկալներով լի: