Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքի նախարարության փակումը բացասական հետեւանք կունենա (տեսանյութ)

Քաղաքականություն
Giro

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կողմ է կառավարման համակարգը արդյունավետ դարձնելուն, սակայն մտահոգ է, որ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների օպտիմալացման կամ փակման հարցը հանրային քննարկման չի դրվել: «Եթե օպտիմալացում ասելով հասկանում ենք աշխատողների թվի նվազում, դա օպտիմալացում չէ, օպտիմալացումը ռեսուրսի համապատասխան արդյունավետության բարձրացումն է»,-«Ա1+»-ի հարցին պատասխանելով ասաց  ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Սփյուռքի նախարարության փակման հարցով անհանգիստ տրամադրություններ կան նաեւ սփյուռքում, վստահեցնում է Մանոյանը: Նրա կարծիքով՝ այս ճանապարհով սփյուռքի նախարարությունը փակելը ճիշտ չէ, պետք է այնպիսի կառույց լինի, որի հետ կգործակցեն դրսից: «Ասում են՝ լավ, առանց մեր հետ խորհրդակցելու, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, հիմա էլ սփյուռքի նախարարությունը հանում եք առանց մեզ հետ խորհրդակցելու: Դա անպայման կունենա իր բացասական հետեւանքները: Եթե  օպտիմալացման  նպատակը փողը կրճատելն է՝ սա հարցի լուծումը չէ»,-եզրափակեց Կիրո Մանոյանը: