Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդեն թունավորման դեպքեր կան

Պաշտոնական
1505806689_911

911-ն ամփոփում է անցած շաբաթը ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 258 դեպք, որից 112-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 44 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: