Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի տրանսպորտի խնդիրն առնվազն երկու տարի չի կարգավորվի

Հասարակություն
hayko-1

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնում է առատ ձյան տեսքով տեղումների դեպքում հնարավոր խնդիրներին. «Պետք է հասկանալ՝ «Սանիթեքը» կկարողանա՞ այդ խնդիրները լուծել թե ոչ, մենք այս ամենը՝ վատ աղբահանությունը ժառանգություն ենք ստացել նախկին իշխանություններից»: Քաղաքապետի խոսքով իրենք այցելել են «Սանիթեք» և արձանագրել են, որ տեխնիկայի այն ծավալը, որն անհրաժեշտ է ձմեռվա համար, բացակայում է. «Պայմանավորվել ենք ճանապարհային շինարարություն անող ընկերությունների հետ անհրաժեշտության դեպքում վարձով մեքենաներ տրամադրել Սանիտեկին, իրենց էլ հորդորել ենք, որ ամբողջ տեխնիկան վարձակալությամբ վերցնեն, կարծում ենք՝ կկարողանանք խնդիրները լուծել»: Քաղաքապետից հետաքրքրվում են փողոցային առևտրի մասին,արդյո՞ք քաղաքապետարանը վերահսկում է իրավիճակը. «Հունվարի մեկից սկսած շատ ավելի խիստ ենք լինելու ապօրինի առևտրի դեմ, բերելու ենք մինիմումի, այնքան որքան հնարավոր է»: Հարց է հնչում մայրաքաղաքային տրանսպորտի մասին, ե՞րբ ժողովուրդը փոփոխություն կզգա. «Առնվազն երկու տարի է պետք ցանցը ամբողջովին փոխելու համար, դեռ պետք է վերջնական ուսումնասիրենք արտասահմանյան ընկերության առաջարկած ցանցը, հետո ուղարկենք մեկ այլ ընկերության, որն արդեն կիրականացնի գործնական ցանցը»: Հայկ Մարությանն անդրադառնում է նաև քաղաքի բյուջի ծախսերին, մասնավորապես արտասահմանյան այցերի վրա ծախսված գումարներին. «Դրանք ոչ թե գործուղումներ են, այլ վերապատրաստման ուղևերություններով, այո, ես էլ եմ կարծում, որ ծախսը շատ է, բայց եթե մենք գնում ենք աշխատակազմի օպտիմալացման, բնականաբար ես այստեղ վերապահումներ ունեմ, անձամբ ես գտնում եմ, որ պետք է նախ արվի այդ օպտիմիզացիան, նոր անցնենք վերապատրաստումների»: