Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի բյուջեում «մահվան վերելակները» նորոգելու գումար չկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
xahakyan-1

«Քաղաքապետարանը 1մլրդ 230 մլն դրամ է հատկացրել պարգեւավճարներին, 50 մլն դրամով էլ ավելացել է գործուղումների համար նախատեսված գումարը»,- ասում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Միևնույն ժամանակ 70մլն դրամով նվազել է վերելակների նորոգման համար նախատեսված գումարը։ Այս բյուջեն հնարավորություն չի տա Տարոն Մարգարյանի օրոք եղած «մահվան վերելակները» նորոգել»։ «Իմ քայլը» դաշինքի անդամ Լեւոն Հովհաննիսյանը նշում է. «Քաղաքապետարանն ուզում է իր միջոցների հաշվին իրականացնել վերապատրաստման դասընթացներ։ Աշխատակիցները կսովորեն անգլերեն, այն ավելորդ ծախս չէ, մենք արդյունքում կունենանք որակյալ աշխատակիցներ»։ Լեւոն Հովհաննիսյանը դիմեց Դավիթ Խաժակյանին, որ վերջինս մեկնաբանի Տարոն Մարգարյանի հետ Մոսկվա կատարած այցը, մասնավորապես , թե ինչքան գումար են ծախսել։ Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ ամբողջ ծախսը հոգացել է ռուսական կողմը։ Ավագանու ԲՀԿ-ական անդամ Արման Աբովյանը կարծում է, որ Երեւանի բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն։ «Տրանսպորտի, վերելակների, բնակարանային ծրագրերի հետ կապված բյուջեն կրճատվել է եւ դրա համար հիմնավոր բացատրություն չկա։ Ինչու են բարձրացվում տուրքերը, բենզալցակայանների եւ գազալցակայանների տուրքերը ավելացել են, բա այդ դեպքում ոնց են խրախուսում փոքր և միջին բիզնեսը»։