Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԳԲՏ ֆորումի ձախողումը իշխանության բացթողումն էր. Արթուր Սաքունց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
article3

Կարողացավ արդյո՞ք նոր իշխանությունը դիմակայել բոլոր մարտահրավերներին, հարցնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ ինքն էլ պատասխանում՝ իհարկե ոչ։ «Խոսքը վերաբերում է ԼԳԲՏ համայնքի ֆորումի ձախողմանը։ Ոստիկանական բաժանմունքներում չեն դադարել բռնության դեպքերը, հոգեբուժարաններում վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, ժամանակ, ռեսուրս եւ ջանք է պետք այս ամենը փոխելու համար»։ Ըստ Արթուր Սաքունցի, նախկին համակարգային կոռուպցիոներների նկատմամբ հարուցված գործերը փորձ է արվում ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։ «Պետք է ապահովել արդար դատաքննություն, բոլոր հարցերի պատասխանը տալու համար։ ՀՀ քաղաքացիների հանդեպ հանցանք գործած հանցագործները պետք է պատժվեն, այլապես ինչպես պետք է արդարադատությունը հաստատվի , սա նաեւ լավ դաս կլինի նոր իշխանության համար»։ Իրավապաշտպանն, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, նշեց որ նրա առողջության հետ կապված պետք է պատշաճ զեկուցում լինի, թե ինչպես են նրա բուժօգնությունը կազմակերպում։ «Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ապա այն քաղքական կոնտեկստ չունի, նա քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի էլ զբաղվում։ Նա պատասխանատու է մարտի մեկի համար, դա փաստ է, էլի եմ ասել»։ Կա հստակ քաղաքական կամք բռնություն չարիքը վերացնել ոստիկանական համակարգից հոգեբուժարաններից, ասում է ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ «Մենք մշակում ենք փաթեթ, ըստ որի ոստիկանական բաժին բերման ենթարկված անձի հետ կապված ամեն ինչ պետք է տեսաձայնագրվի»։