Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակ տունը հերքում է Գյուլենի մասին Թուրքիայի հայտարարությունը

Քաղաքականություն
75F984B8-04E5-4F4D-AF5B-982ACB56FA79_w1023_r1_s

Ամերիկայի ձայն

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հերքում է Թուրքիայի այն պնդումները, որոնց համաձայն նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է մահմեդական կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու մասին։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էր ամերիկյան CNBC կայանին նախորդ օրն ասել, թե Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում Թրամփի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ անցկացված հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահը տեղեկացրել է ՝՝Գյուլենին ու մյուսներին՛՛ արտահանձնելու շուրջ աշխատանքներ իրականացնելու մասին։ Էրդողանի նախկին ջերմ աջակից, ավելի ուշ՝ նրա ամենասուր քննադատներից Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են Էրդողանի դեմ 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ։ Գյուլենը հերքում է այս մեղադրանքները, իսկ Միացյալ Նահանգները՝ հայտարարում, որ Թուրքիան չի ներկայացրել Գյուլենին արտահանձնելու համար բավարար փաստեր։