Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից Ռուսաստան արտահանումների ծավալն աճել է 30 տոկոսով. ՌԴ դեսպան

Քաղաքականություն
kopirkin

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում  Ռուսաստանի դիրքորոշումը հետեւյալն է՝ «Կազմակերպության ամրապնդում, անդամ-պետությունների միջև ներդաշնակություն, ՀԱՊԿ-ից բարձր արդյունավետություն: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է: Ես կարծում եմ, որ մեր բոլորի հետաքրքրությունը կազմակերպության ամրապնդումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Զարգացման նոր փուլ մտած Հայաստանին, դեսպան Կոպիրկինը մաղթեց կայունություն եւ երկրի առջև ծառացած խնդիրների լուծում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դեսպանը հաջողություն մաղթեց նոր ձեւավորված խորհրդարանին, կառավարությանը՝ նշելով, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին խնդիրների կարգավորման հարցում:  «Կանենք մեզնից կախվածը, որ մեր երկկողմ հարաբերությունները ամրանան ու զարգանան»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:  Ըստ դեսպանի՝ լավ է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չհանգեցրին հայ-ռուսական հարաբերությունների բազային բնույթի փոփոխությանը, որը դաշնակցային ու գործընկերային է: «Հայաստանից Ռուսաստան արտահանումների ծավալն աճել է 30 տոկոսով: Միայն այս տարվա վերջին 9 ամիսներին՝ 15 տոկոսով: Հայաստանի հետ ակտիվ համագործակցում ենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում»,- նշեց նա: