Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է դիտարկել ոչ թե՝ «Վայ էս ինչ օրը գցեց», այլ. «Ի՞նչ ենք անելու, որ այլևս... Թևան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan

Ըստ հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանի պատկերացման՝ մենք հիմա հիբրիդային պատերազմի ժամանակշրջան ենք ապրում: «Ցանկացածը փորձում է տեղեկատվությունն օգտագործել որպես զենք և սերմանել Հայաստանի ներսում այնպիսի հոգեվիճակ, որ մեզ թվա, թե մեզ բոլոր կողմերից ճնշում են, նույնիսկ մեր իշխանություններն են փորձում ինչ-որ զիջումների գնալ ինչ-որ խնդիրներում: Էս ինչ ա դառել, բոլորը ճնշումը դնում են մեր վրա, հետևաբար, եթե  ինչ-որ զիջումների չգնանք՝ չգիտեմ՝ ինչ է լինելու»,- մանրամասնեց նա: Խոսելով Արցախյան հարցում փոխզիջումների մասին՝ Պողոսյանը հղում արեց վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ մինչև չասվի՝ որն է լինելու Ադրբեջանի զիջումը, չի էլ պատրաստվելու քննարկելու հայկական զիջումները հարցը, և այնուհետև հարցադրում արեց, թե ինչու չի նախաձեռնվում  այս դիսկուրսը: «Ամբողջ Հայաստանով մեկ. Էդ, որ սաղ օրը քննարկում ենք մեզ ինչ ա սպասվում։ Էկեք քննարկենք՝ ո՞րն ա մեր կողմից պատկերացրած ընդունելի այն զիջումը, որ Ադրբեջանը կարող է գնալ: Ու Ադրբեջանին առաջարկենք՝ «Այ մինչև Քուռ գետը կտա՞ք , որը բնական անվտանգություն կապահովվի»... Սենց առաջարկներ արեք, թող ադրբեջանական հասարակությունը  մտածի»,-  հարցադրում արեց Թևան Պողոսյանը: Անդրադառնալով Լուկաշենկոյի վերջին հայտարարությանն ուղղված Փաշինյանին, ասաց, որ ուղղակի Բելառուսի, անձնական շահերից ելնելով է արել հայտարարությունը: Բացատրեց նրանով, որ Լուկաշենկոն մշտապես իր հայտարարություններով փորձել է տարբեր երկրների հաշվին իր քաղաքական շահերը առաջ տանել: Պողոսյանի կարծիքով` պետք է դիտարկել ոչ թե՝ «Վայ էս ինչ օրը գցեց», այլ. «Ի՞նչ ենք անելու, որ այլևս Բելառուսի շահերի ներքո եղած վիճակում Հայաստանի մասին խոսելը լինի նրբանկատ: Սա և մեր այնտեղի համայնքի աշխատանքն է և այլ մնացած տեղերի: Որ հարյուր անգամ մտածի՝ տղա ջա՛ն, ուզում ես Ռուսաստանին կամ ուզում ես որևէ այլ երկրների ինչ-որ բան բացատրել, կանես քո երկրի հաշվին»: Իսկ հայկական կողմի վրիպումը արտաքին քաղաքականության վրիպումն է, որ 30 տարվա ձևավորման խնդիր է: «Մենք 30 տարվա մեջ չենք ձևավորել այն պաշարը, որ էսօրվա դրությամբ այս վիճակը չունենայինք»,- հավաստիացրեց նա: