Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիգը բացահայտ և անարգել վաճառվում է ամենուրեք. Բարդուղ Գաբրիելյան (տեսանյութ)

Հասարակություն
sig-nkar

Սիգի պաշարները  այս տարի աճել են: Հոկտեմբեր ամսին գրանցվել է 30-33 % աճ:  «Այս տարի սիգի պաշարները գնահատվել են  740 տոննա, անցյալ տարի՝ 540 տոննա»,- նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Ի տարբերություն սիգի, մյուս ձկնատեսակների պաշարները ընկել են: Օրինակ՝ իշխանի պաշարը անցյալ տարի կազմել  է 17 տոննա, այսօր գնահավում է 1-2 տոննա: Ըստ Գաբրիելյանի՝ կարասի պաշարները կազմել են մոտ 30-40 տոննա: Կարասի պարագայում թույլատրվում է անսահմանափակ որս, որովհետև այն Սևանի համար ոչ ցանկալի ձկնատեսակ է:  Խեցգետնի պաշարները գնահատվել են 2300 տոննա,  անցյալ տարի 2600, իսկ նախանցած տարի՝ 4500 տոննա:  Բարդուղ Գաբրիելյանը անդրադարձավ նաև սիգ ձկնատեսակի որսագողությանը: «Ներկայումս սիգի համար  ձվադրման շրջան է համարվում,  սակայն բացահայտ և անարգել վաճառվում է ամենուրեք: Խոսքը ոչ միայն ձկան մասին է, այլև ձկնկիթի»: Սրա առնչությամբ որևէ պատկան մարմին չի մտահոգվում, ինչը զարմացնում է Գաբրիելյանին: Ըստ նրա՝ արդյունագործական պաշարը պետք է 1000 տոննայից ավել լինի, որ թույլատրվի ինչ-ոչ տոկոս որսալ:  Թեև սիգը ներմուծված ձկնատեսակ է, բայց և  էկոլոգիական մեծ նշանակություն ունի: