A
A
Ոչ թե քիչ ծախսել է պետք, այլ՝ շատ եկամուտ ապահովել. ՀՅԴ (տեսանյութ)
ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով և՛ Կարեն Կարապետյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը կառավարության արդյունավետությունը տեսնում են միայն ծախսերի կրճատման մեջ. «Պետք է փոխենք այդ մտածելակերպը, ոչ թե պետք է քիչ ծախսենք, այլ շատ եկամուտներ ունենանք»։ Ըստ նրա՝ տարածված միֆ կա, որ պետական աշխատողների աշխատավարձերն ավելացել են. «Իրականում նվազել են՝ միջինում 1000 դրամով»։ Սուրեն Պարսյանի խոսքով պետք է կրճատվեն պետական աշխատողները. «Պիտի օպտիմալացվեն նախարարությունները»։ Նա կարևորում է աշխատատեղերի ստեղծումը. «Նոր կառավարությունը խոսում է 100 000 աշխատողի կրճատման մասին, սակայն նույնիսկ մի քանի տասնյակ աշխատատեղ չի ստեղծել, այդ մարդկանց ի՞նչ են առաջարկելու»։