Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 5 օր անց. Պարտված թաղապետ ու ԱԺ նախագահ, ընդդիմադիր քաղաքական ուժի ֆինանսավորման դադարեցում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-colleeage

Ինչի՞ց էր դժգոհ «Վիցե միսս Եվրոպան» 2017-ի քվեարկությունից 5 օր անց։ 2017-ի ընտրությունից 5 օր անց ինչպե՞ս էր բացատրում իր կուսակցության ֆիասկոն ՕԵԿ ներկայացուցիչը։ Ի՞նչ կազմ ուներ նախորդ վեց գումարման խորհրդարաններից յուրաքանչյուրը։ Քանի՞ մանդատ էին իրենց քաղաքական ուժից գողացել ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ 2012-ի ընտրություններում։ Ինչպե՞ս էր բացատրում իր և Տեր-Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մոտիվացիաների տարբերությունը Արամ Սարգսյանը 2012-ի քվեարկությունից 5 օր անց։ Ո՞ր խորհրդարանը հավանություն տվեց մարտի 1-ից արտակարգ դրություն մտցնելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին։ Ո՞ր ԱԺ-ն համաձայնություն տվեց ընդդիմադիր պատգամավորների կլանավորմանը։ Ի՞նչ հայտարարություն արեց 2007-ի քվեարկությունից 5 օր անց Արամ Կարապետյանը։ Ինչո՞ւ 2003-ի քվեարկությունից 5 օր անց Քըրք Քըրքորյանը հրաժարվեց ֆինանսավորել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ո՞ր Ազգային Ժողովում կատարվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Ո՞վ էր հաղթել 1999-ի ընտրություններում ԱԺ նախագահին և Կենտրոնի թաղապետին։ Ի՞նչ հայտարարեց 1995-ի քվեարկությունից 5 օր անց Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորը։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։   Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք պատասխանել վիկտորիկայի հարցերին։