Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Հայաստանի գավաթի խաղարկությանը

Սպորտ
sport-borba

Դեկտեմբերի 24-25-ին նախկին «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Գավաթի խաղարկությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 25-26-ը նույն մարզադահլիճում արդեն կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես հայտնի դարձավ «Ա1+»-ին, առաջնություններին պետք է մասնակցեն Հայաստանի բոլոր ուժեղագույն ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից, որը վնասվածքից հետո ներկայումս վերականգնողական մարզումներ է անցկացնում ԱՄՆ-ում, եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի կողմից ազատվել է մասնակցությունից: