Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 3 օր անց. Թեկնածուից պահանջում են քվեի դիմաց խոստացած գումարը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-colgglage

Ո՞վ էր 2017-ի քվեարկությունից 3 օր անց պնդում, որ ընտրողներին 10 000-ական դրամ բաժանելը կաշառք չէ։ Ո՞ր քաղաքական ուժն էր 2017-ի ընտրությունից 3 օր անց հայտարարում, որ փողոցային պայքար է սկսելու։ Ինչո՞ւ էին կոմունիստները համոզված, որ Հայաստանում արդար ընտրություն լինել չի կարող։ Ո՞վ 2012-ի քվեարկությունից 3 օր անց մարդկանց դեռ չէր վճարել քվեի դիմաց խոստացած գումարը։ Ո՞ւմ էին հեռացնում ոստիկանները ԿԸՀ-ի դիմացից 2012-ի ընտրությունից 3 օր անց։ Ո՞վ 2007-ի քվեարկությունից 3 օր անց հայտարարեց նոր վարչապետի անունը։ 2007-ի քվեարկությունից 3 օր անց ի՞նչ հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ո՞ւմ էր 2003-ի քվեարկությունից 3 օր անց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը զգուշացնում, որ ուժային գերատեսչության ղեկավարի պաշտոնի ակնկալիք չունենան։ Ո՞վ էր 1999-ի խորհրդարանի միակ ՀՀՇ-ական պատգամավորը։ Ինչո՞ւմ էր 1999-ի քվեարկությունից 3 օր հետո Ռուբեն Գևորգյանին մեղադրում Համլետ Հովսեփյանը։ Ի՞նչ գնահատական հնչեցրին միջազգային դիտորդները 1995-ի քվեարկությունից 3 օր անց։ Բոլոր հարցերի պատասխանները տեսանյութում։   Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։