Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն՝ իր փորած փոսում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HHK

Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրության նախնական արդյունքներն արդեն հրապարակված են։ Ըստ այդմ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն։ Ուշագրավն այն է, որ ստացած քվեների թվով 4-րդը ՀՀԿ-ն էր՝ 4,7 տոկոսով։ Եթե ընդունված լիներ կառավարության նախաձեռնած ԸՕ փոփոխությունների փաթեթը, ապա ՀՀԿ-ն մուտք կունենար նոր ԱԺ։ Առաջարկվող փոփոխություններով քվեների քանակով 4-րդ ուժը կհայտնվեր խորհրդարանում, եթե ունենար 2 տոկոսից ավելի քվե։ ՀՀԿ-ական պատգամավորները 2 անգամ ձախողեցին այն փաթեթի ընդունումը, որով իրենք կարող էին շարունակել մնալ խորհրդարանական կուսակցություն։