Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Տեղեկություններ ստացել ենք, բայց ապացույցներ չունենք. ՔՈ թեկնածու

Քաղաքականություն
1-18

Քաղաքացիական որոշում կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար ահազանգել է ընտրախախտումների մասին: «Ա1+»-ի հարցմանն  ի պատասխան, պատգամավորի թեկնածուն նշեց, որ խախտումներ արձանագրել են տարբեր ընտրատեղամասերում: «Նույնիսկ րոպեներ առաջ լուր ստացանք, որ ընտրակաշառք են բաժանում, տեղեկություններ կան նաեւ մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխելու մասին»,-ասում է նա: Կարեն Հարությունյանը, սակայն ավելացնում է՝ տեղեկություններ ստացել ենք, բայց ապացույցներ չունենք: «Ընտրությունների ընթացքում վատ երեւույթներ նկատելի են, բայց լուրջ խախտումների մասին հստակ տեղեկություններ չկան, ընդամենը լուրեր են»: