Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքն իրեն է մեղադրել պետական դավաճանության մեջ. Շահնազարյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Shahnazaryan

«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններ էին»,- քվեարկելուց հետո ասաց ՀՀԿ 3-րդ համար, պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը։ Չնայած այս հանգամանքին Շահնազարյանն ասաց, որ  սա շատ կարևոր է երկրի համար, ապագայի համար: Շահնազարյանն ասում էր, որ Փաշինյանի հրահանգով ստոր ստեր են տարածվել իր ընտանիքի մասին: «Ես հերքել եմ բոլոր դրանք, բայց այդ ստեր տարածողների ընտանիքներին հաջողություն  եմ մաղթում»,- ասաց նա: Անդրադառնալով Փաշինյանի հայտարությանը դավաճան լինելու վերաբերյալ՝ Շահնազարյանն ասաց. «Հիմա ինքն իրեն է մեղադրել պետական դավաճանության մեջ»: