Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 14-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը 9 տոկոսով պակաս է 2017-ից

Քաղաքականություն
MHM01265F20-1

ԿԸՀ-ն ամփոփել է էլեկտրոնային եղանակով ստացված տվյալները քվեարկության մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկության համար սահմանված ժամանակի ուղիղ կեսից հետո, քվեարկության մասնակցել է 636 055 ընտրող, որը կազմում է ցուցակներում ընդգրկված անձանց ընդհանուր թվի 24,53 տոկոսը։ Փաստացի քվեարկության 2-րդ երեք ժամվա ընթացքում քվեարկել են կրկնակի անգամ շատ քաղաքացիներ, քան առաջին երեք ժամում։ Նախորդ ընտրությունների հետ համեմատության կարգով կարող ենք նշել, որ 2017-ի ապրիլի 2-ի ընտրությանը մասնակցել է 1 574 947 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 60,89 տոկոսը։ 2017-ին ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 33,46 տոկոսը։