Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս օրվա համար Արամ Սարգսյանը շատ է երազել (տեսանյութ)

Քաղաքականություն
sargsyan

«Մենք» դաշինքի առաջին համար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ընտրեց Արարատ գյուղում: Սարգսյանը, մյուս ընտրողների պես սպասեց, մինչ իր հերթը հասավ եւ մոտեցավ գրանցվելու: Արմա Սարգսյանը լրագրողներին ասաց, որ ընտրության է եկել շատ լավ տրամադրությամբ. «Գիտեք, որքան եմ երազել այս օրվան, որ մեր ժողովուրդը գնա ընտրության առանց խախտումների, առանց փող վերցնելու, իր կամքով գա ընտրության, երեւի իմ կյանքի տասնյակ  տարիներ նվիրել եմ դրան, գերկարեւոր եմ համարել արդար ընտորւթյունները: Երկրում արդար ընտրություններ լինեն, ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց Սարգսյանը: Անդրադառնալով քարոզարշավին՝ ասաց, որ իր մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն էր, միակ թերությունը երեւի կարճ ժամանակն էր: