Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանի համար այսօր տոն է (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-2

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորում է հայ ժողովրդին։  9/59  ընտրատեղամասում  իր քվեարկությունն անելուց հետո լրագրողներին նա բացատրում է՝  ցանկացած ընտրություն  տոն է։  Արմեն Սարգսյանը համարում է, որ եթե իշխանությունների պարտականությունը ստանձնած պարտավորությունների կատարումն է, ապա   քաղաքացունն էլ՝ քվեարկելը։ Եւ էական չէ, ում ձայն կտան, կարեւորը՝ ազատ եւ անկախ ընտրություններն են։ «Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ Ազգային ժողովը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Ուստի կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել ընտրությունների առթիվ և մաղթել, որ ընտրությունները լինեն իսկապես ազատ և անկախ»,-ասաց նա։ Այլ հարցերի  չպատասխանեց։