Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է». Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-3

Ընտանիքի հետ քվեարկության եկավ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ Նա քվեարկում է 9/47 ընտրատեղամասում՝  բազմաթիվ տեսախցիկների ներկայությամբ։ «Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ հանրությունը ակտիվորեն կմասնակցի քվեարկությանը։ Ամենավերջին բանը որ կարելի է անել, դա տանը նստելն է»,-լրագրողներին ասաց նա։ Նա ակնկալում է, որ օրվա  վերջում մեր հանրությունը կլինի ավելի համախմբված։ Ըստ նրա՝ սեւերի եւ սպիտակների բաժանումը ամենավտանգավոր բանն է. «Պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է,որ կարող է լինել»։Ըստ նրա՝ այս ընտրություններին իրենք ակտիվորեն աշխատել են եւ հուսով են, որ իրենց մտահոգությունները հասել են հանրությանը։ «Ես հուսով եմ, որ առավոտյան կարթնանանք  արդյունքներով, որ կբավարարեն բոլորին»,- ասաց նա։ Ըստ Վիգեն Սարգսյանի ՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր կմասնակցի քվեարկությանը։ Իսկ թե որ ընտրատեղամասում և ժամը քանիսին, Վիգեն Սարգսյանը չմանրամասնեց։