Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գելափ ինթերնեյշնլ»-ի հարցումները շատ շեղված են. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Miqayel-

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանի  համոզմամբ՝ քարոզարշավը ընդհանուր առմամբ խաղաղ է անցել, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների: Սակայն,  թերություններ նույնպես  նկատել են կապված քաղաքական ուժերի պաստառների հետ: «Խորապես համոզված եմ, որ պաստառները տարեցները չեն պոկում,  դրանք հավանաբար  անում են երիտասարդները, ում մեջ իրենց քաղաքական պատվիրատուները սերմանում են ոչնչացնելու հոգեբանությունը»:  Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած բանավեճին նշեց. «ԲՀԿ-ն ներկայացրեց իր ծրագրային դրույթները, զերծ մնաց որևէ քաղաքական ուժի վիրավորելուց, որևէ մեկի ուղղությամբ ցեխ շպրտելուց»:  Կուսակցությունն ունի ընդդիմախոսներ, բայց թշնամիներ չունեն, ասում է Գևորգ Պետրոսյանը ու հավելում՝ իրենց կուսակցության ղեկավարը խաղաղասեր մարդ է: Ըստ պատգամավորի թեկնածու  Միքայել Մելքումյանի՝ «Գելափ ինթերնեյշնլ»-ի  անցկացրած հարցումները իրական պատկեր չեն հաղորդում: «Հարցումները շատ շեղված են, համենայնդեպս մեր մասով: Մեր սպասումները այլ են»:          Նշենք, որ  ըստ այդ հարցումների՝ ԲՀԿ-ն կստանա 5,7%: Այնուամենայնիվ, կուսակցությունում լավ են տրամադրված ընտրություններին: Կարծում են, որ իրենց ուժը լուրջ ներկայացվածություն է ունենալու խորհրդարանում: