Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ աշխատակիցները հայտնաբերել են փոշենման զանգվածով փաթեթ

Պաշտոնական
poshi

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Դ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Լ. Պ.-ին, որի արդյունքում վերջինիս հեշտոցից հայտնաբերել են 2,84 գրամ, բաց շագանակագույն, փոշենման զանգվածով փաթեթ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին