Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմ անմիջական միջնորդությամբ չորսուկես միլիարդ դրամի ներդրում է եղել.Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untrivtled

«Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Հարցազրույցի ընթացքում պարոն Բաղդասարյանն անդրադարձավ այսօր տեղի ունեցող նախընտրական գործընթացներին։ Նրա դիտարկմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, որպես այդպիսին, քարոզարշավ համարել չի կարելի, քանի որ այն նպատակները, որ դրվում են քարոզարշավի ժամանակ՝ ծրագրային քննարկումներ, բանավեճեր, այս պարագայում հասցնել հնարավոր չէր, չնայած՝ իր գործը փոքր-ինչ հեշտ էր, քանի որ մարզի բնակիչները արդեն իսկ ճանաչում են իրեն և նոր չէ, որ պետք է գնահատական տան իրեն։ Պարոն Բաղդասարյանը պարզապես անթույլատրելի համարեց նման հապճեպ ընտրություններ կատարելը և իր մտահոգությունը հայտնեց հնարավոր այն վարկածի շուրջ, որ գուցե եկող խորհրդարանը հարիր չլինի խորհրդարանական երկրին։ Պարոն Բաղդասարյանի խոսքով՝ առաջադրված թեկնածուների 90-95%-ը իր համար քաղաքական դաշտում բացարձակապես անծանոթ մարդիկ են։ Նա խորհուրդ տվեց, որ եթե մարդիկ ուզում են մտնել քաղաքականության մեջ, մանավանդ այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն պառլամենտարիզմի մասին, նախ պետք է հաճախեն քաղաքական դպրոցներ, թրծվեն քաղաքականության մեջ, որից հետո իրենց ռիսկայնությունը բավարարի, որ քայլ կատարեն դեպի երկրի թիվ մեկ ամբիոնը՝ խորհրդարան։ Մանրամասները՝ տեսանյութում։