Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամոթ է, որ 30 տարի անց տնակներում մարդիկ են ապրում. Ա. Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Artur-2

«Օրինաց Երկիր» կուսակցությունը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում է: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն առաջարկում էր մրցունակ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր: «Որովհետև Հայաստանը 8 ամիս անց  դեռևս չունի երկրի զարգացման հստակ տեսլական, և մենք գտնում ենք, որ պետք է Հայաստանը կարողանա 21-րդ դարում դառնալ զարգացած, բարեկեցիկ պետություն»,- հղում կատարեց ներկայիս կառավարությանը: Խոսելով  նախկինում վերադարձրած ավանդների մասին՝ Բաղդասարյանը հավաստիացնում էր, որ քվեարկելով ՕԵԿ-ի օգտին՝ մարդիկ քվեարկում են ավանդների վերադարձի օգտին: «Գյումրիում ստորագրված հուշագրի արդյունքում կառուցվեցին մեծաթիվ շենքեր, և մենք նաև ասում ենք՝ «Ամոթ է, որ 30 տարի անց աղետի գոտում դեռևս տնակներում մարդիկ են ապրում»»,- հայտարարում էր ՕԵԿ նախագահը: ՕԵԿ-ականները կարծում են, որ Գյումրու աղետի գոտու խնդիրների նկատմամբ պետք է մշտապես լինի պետական հոգածություն, և 2019-20 թթ խնդիրն ամբողջությամբ պետք է լուծված լինի: