Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքերը, կիսել մեր մտահոգությունները. Աշոտյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashotyan

Հանրապետական կուսակցությունը ընտրապայքարի գլխավոր երկու ուժերից մեկն է: Հանրապետական պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը վստահ է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում իրենք տասնյակ հազարավոր ձայներ կստանան: Հանրապետականները խորհրդարանում կլինեն որպես սկզբունքային եւ արմատական ընդդիմություն: «Ընտրապայքարը ՀՀԿ-ն անց է կացնում ամբողջությամբ համապատասխան այն ռազմավարական ծրագրի, որ ունեինք մինչ ընտրարշավի մեկնարկը: Մեզ հաջողվեց դառնալ ընտրապայքարի գլխավոր, գործող երկու ուժերից մեկը: Անկախ այն խոչընդոտներից, որոնց բախվում է ՀՀԿ-ն, կարողանում ենք մեր ասելիքը տեղ հասցնել: Մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքերը, կիսել մեր մտահոգությունները, տեղ հասցնել մեր քաղաքական ուղերձները մեզ շրջապատող իրականության վրա»,-ասաց պատգամավորի թեկնածուն: Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այս ընտրությունները չեն լինելու ազատ եւ արդար, ելնելով ընտրարշավի ընթացքից: «Որովհետեւ այն վարչական ռեսուրսը, որ կիրառում է գործող վարչախումբը՝ իր քարոզչությունն իրականացնելու եւ իր թիվ մեկ հակառակորդի բերանը փակելու համար, նույնպես հարցականի տակ է դնում ընտրությունները արդար դիտարկելու հնարավորությունը»: [caption id="attachment_1652728" align="alignnone" width="700"] MP Armen Ashotyan spoke about the pre-election events during a press conference at the Sputnik-Armenia press center in Yerevan, Armenia[/caption]