Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր նախարարներն արձակուրդից հետ կանչի հրավեր են ստացել. Ա. Միրզոյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
nikol-10

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում է՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ ծառայության ժամկետը սահմանել երկու տարի: «Զորակոչը տեղի կունենա դեկտեմբերին եւ զորակոչվելու են մինչև 70 բժիշկ-մասնագետներ»,-ասաց Դավիթ Տոնոյանը: Կառավարության նիստն  ավարտվեց։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ Գյումրիում: «Մենք նախարարներին կառավարության շենքից կտեղափոխենք Գյումրի: Բոլոր նախարարներն արձակուրդից հետ կանչի հրավեր են ստացել»,-ասաց նա: