Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հողի հարկից, գույքահարկից 100 տոկոսով ազատել սահմանամերձ բնակիչներին. Ա. Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Artur-1

Նախընտրական քարոզչության շրջանակներում «Օրինաց երկիր» կուսակցությունը Տավուշի մարզում էր: Խոսելով իրենց արած ու անելիք ծրագրերի մասին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Հիմա մենք հանդես ենք գալիս Հայաստանում, որ ստեղծվի «Մայրական կապիտալի» հիմնադրամ»: Հիմնադրամի ստեղծման նպատակն այն է, ըստ Բաղդասարյանի, որ յուրաքանչյուր մայր պետությունից ստանա գումար նորածին երեխայի խնդիրները հոգալու համար:     Ծրագրային առաջարկների մեջ էր մտնում նաև հատուկ ուշադրության սևեռումը սահմանամերձ տարածաշրջաններին: «Մենք առաջարկում ենք հողի հարկից, գույքահարկից 100 տոկոսով ազատել սահմանամերձ տարածաշրջաններում ապրող բնակիչներին»,- մանրամասնեց նա: Օրինաց երկրի առաջարկների մեջ է մտնում նաև 25 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ձեռնարկություններին բոլոր տեսակի հարկերից ազատումը: Ռազմական ոլորտի մասին խոսքում ՕԵԿ-ականներն առաջարկում են ներկայումս 2 տարվա ժամկետային ծառայությունը փոխարինել 1 տարով: Ըստ Բաղդասարյանի՝ պետք է աստիճանական, 100 տոկոսով անցում կատարել վարձատրվող, մասնագիտացված բանակի, որը նաև գործազրկության խնդիրը որոշակիորեն կլուծի: «Էսօր մի պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասար է 5 ժամկետային զինծառայողի: Ես ձեզ բերում եմ միջազգային լավագույն փորձի օրինակը»,- հավաստիացրեց նա: