Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին իշխանությունները հիմա մկան ծակին տասը շահի են տալիս. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture-6

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աշտարակ քաղաքում իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նշեց, որ իրենք ջարդել են անհնարինության կաղապարը և այն ինչ տեղի ունեցավ ապրիլ - մայիս ամիսներին  շատերը անհնար էին համարում։ Քանի որ նախկին իշխանությունը երկար տարիներ հանրությանը ներշնչել է՝ «Թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք ուժեղ բայեվիկ տղերք են։ Իսկ հիմա մկան ծակին տասը շահի են տալիս»։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Աժ-ում քննարկվող միջնորդությունը՝ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրյալ ճանաչելու համար. «Դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիության իրավունքը կկորցնի և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով։ Բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան և եթե պարզվի, որ սերմնացու գողացող մկները ճտեր են դրել դատարանում՝ ապա ԱԺ-ն բարձրագույն մարմին է և կառավարությունը  ունի բոլոր լծակները՝ դատական համակարգում ի վերջո հեղափոխություն անելու համար։ Հայաստանի դատական համակարգում  մեծ թիվ են կազմում կոռումպացված և թալանչի դատավորները։ Մարտի 1- ի գործով ՄԻԵԴ-ն արդեն վճիռներ է կայացրել»։ «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը նշեց , որ պետք է իրականացվի նաև տնտեսական հեղափոխություն։ Նշելով, որ այս տարի ՀՀ-ում գյուղատնտեսության մեջ բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված խնդիրներ են եղել։ Սակայն այս տարի ՝ 135 հազար տոննա խնձորի ռեկորդային թիվ է կազմել և արտահանվել է 10000 տոննայից ավել խնձոր։