Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Նիկոլն այսօր չգա բանավեճի, ուրեմն իմ ասածը բացարձակ ճշմարտություն է. Դ. Շահնազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-shaxnazaryan

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն ինչպես եւ խոստացել էր, լրագրողների հետ հանդիպումը լինելու է Արցախի հիմնահարցի թեմայով։ Այսօր Շահնազարյանն իր հանդիպումը սկսեց անդրադառնալով ներկայիս Իշխանությունների հայտարարություններին՝ Արցախի հիմնահարցի մասին։ Ըստ ՀՀԿ ներկայացուցչի, ներկայիս իշխանությունների հայտարարությունները մի բանի վրա է հիմնված՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն։ «Իշխանության գալուց շատ կարճ ժամանակ հետո մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին ։ Շատերին թվում էր, որ դա ուղղակի անփորձությունից է, իմ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության առաջին քայլերից էր։ Արդյունքում, Հայաստանը կորցրեց այդ պաշտոնը, դա սխալ էր, երբ Ադրբեջանը ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի։ Տարածված վերջին հայտարարությունը, որ հետաձգվել է քարտուղարի հարցը, կարծում եմ կլինի այն, որ Բելառուսի ներկայացուցիչը կլինի այդ պաշտոնում։ Երբ եռանախագահողները հունիսին եկան Հայաստան, դրա մասին այսօր իշխանությունների օրակարգում որեւէ բառ չկա։ Ինչի մասին են բանակցում, ինչ բովանդակային բանակցությունների մասին է խոսքը։ Այդ մասին բարձրաձայնել է ինքը՝ վարչապետ Փաշինյանը՝ ՄԱԿի գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ Լուրջ նահանջ կա նախկին դիրքորոշումից։ Իսկ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հետեւյալն էր՝ կարգավիճակ տարածքների դիմաց»,-ասաց Շահնազարյանը։ Ալիեւը նախապատրաստում է հարձակում իր կողմից, Նիկոլ Փաշինյանը հարձակվում է Արցախի Հանրապետության վրա այս կողմից»,- շարունակելով խոսել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից Արցախի հարցի վերաբերյալ, ասաց Դավիթ Շահնազարյանը։ Ըստ նրա՝ սա անփորձությունից չէ, այլ քաղաքականություն, որոշ ուժեր նպաստել են, որ Փաշինյանը գա քաղաքականություն։ «Սասուն Միքայելյանի հայտարարությունը ծրագրված էր, փոխարտգործնախարարի հայտարարությունը Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ, Փաշինյանը հասարակության մի մասին պատրաստում է, որպեսզի ընդունել տա այն, ինչը ինքը նախապատրաստում է։ Իրեն սկզբից խանգարում էր Սերժ Սարգսյանը, հանրապետականը, հետո քաղաքապետարանը, հետո ԱԺ-ը, հետո Սահմանադրությունը եւ վերջում էլ հայտարարելու է, որ հեղափոխությանը խանգարում է Արցախը»։ Եթե վարչապետը համարում է, որ որեւէ բառ կամ փաստ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ բաց բանավեճի, Հանրայինի ուղիղ եթերում, նա ժամանակ ունի մինչեւ այսօր ժամը 18-30-ը։

Եթե չեկավ եթերի, ինչ որ սկսեց ասել իրեն բնորոշ տոնով, դա բացարձականապես սուտ է լինելու։ Եթե այսօր նա եթերի չեկավ, ուրեմն դրանով իսկ ինքը կապացուցի, որ այն ինչ այսօր իմ կողմից հնչեց դա բացարձակ ճշմարտություն է։