A
A
Հայտարարագիրս ԿԸՀ է ներկայացվել դեռեւս նոյեմբերի 24-ին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որեւէ կապ չունի։
Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ։
Ստորեւ ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռեւս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում։


