A
A
ԱԺ-ում քվորում չկա. Օրակարգում Ա. Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստը դեռ չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կոչ արեց ներկա պատգամավորներին շենքից դուրս չգալ եւ սպասել մինչեւ անհրաժեշտ 53 պատգամավորը հավաքվի: «Քանի որ համաձայն օրենքի չորս ժամ ունենք քվորումն ապահովելու, առաջարկում եմ շենքից չբացակայել, աշխատենք աշխատասենյակներում, և երբ որ 53 ձայնը կհավաքվի կսկսենք մեր աշխատանքը»,-ասաց նա: Այսօր ԱԺ նիստի օրակարգում է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ հարցը։