Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը տանուլ է տալիս քարոզարշավը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashotyan

ՀՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ համար Արմեն Աշոտյանի խոսքով՝ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու մասին միջնորդությունը պայմանավորվում է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի անհաջող ընթացքով. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվեց քարոզարշավի առաջին շաբաթը և նա հիմա դաշտ է դուրս բերել ուժայիններին: Իր քաղաքական թիմն ապացուցեց  իր քաղաքական սնանկությունը, քաղաքական դատարկությունը, տանուլ տվեցին գրեթե բոլոր բանավեճերը»: Արմեն Աշոտյանի խոսքով նա չի քննում՝ մեղավոր է Արամ Հարությունյանը թե ոչ և որ դա իրավապահների գործն է: Ըստ նրա կարելի էր սպասել մինչ դեկտեմբերի 24-ը. «Արամ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից հետո չի լինելու ԱԺ պատգամավոր, ակնհայտ է, որ այս փուլում Աժ նիստ շատ դժվար կլինի գումարել, քվորում չի ապահովվի, որովհետև բոլորն ընտրությունների մեջ են, որևէ այլ նպատակ քաղաքական հակաքարոզչությունից զատ այս գործը չի հետապնդում»: