Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիան՝ արտակարգ դրության նախաշեմին

Քաղաքականություն
Fransia

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից չեն դադարում դեղին բաճկոնավորների ցույցերը: Ոստիկանությունն արտասվաբեր գազ է կիրառել Փարիզում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների դեմ: Վարորդները բողոքում են բենզինի գնի բարձրացումից: Հասարակական կարգն ապահովում է մոտ 6.000 իրավապահ: Կան 100-ից ավելի ձերբակալվածներ:  Երեկ, երբ ցուցարարները վնասներ հասցրին ոչ միայն ոստիկաններին, այլև ներխուժեցին Հաղթական կամարի թնագարուն և լուրջ ավերածություններ արեցին նաև թանգարանում, իշխանությունները քննարկեցին արտակարգ դրություն հայտարարելու առաջարկությունը։ Առայժմ, սակայն, արտակարգ դրություն հայտարարելու որոշումը չի ընդունվել։