«Լիցենզիա՝ սպանելու համար». Կալանավորվել են 40 արաբ բժիշկներ՝ հայկական կեղծ դիպլոմներով
Իսրայելի ոստիկանությունը կասկածում է, որ ձերբակալվածները Հայաստանում դիպլոմները ստացել են խարդախությամբ, առանց բժշկական ուսուցում անցնելու: Այս սկանդալը սկսվել է դեռևս մեկ ու կես տարի առաջ: Իսրայելի ոստիկանությունն այսօր, դեկտեմբերի 2-ի առավոտյան, ձերբակալել է 40 բժիշկների, պրակտիկանտների եւ դեղագետների, ովքեր դիպլոմներ են ստացել Հայաստանի բժշկական եւ դեղագործական բուհերում: Հետաքննությամբ պարզվել է, որ դիպլոմները կեղծ են, քանի որ կասկածյալները ստացել են դրանք առանց ոսուցում անցնելու: Հետաքննության արդյունքների համաձայն, կասկածյալները կեղծ դիպլոմները ներկայացրել են Իսրայելի Առողջապահության նախարարությանը եւ այդ հիմքերով ստացել են բժշկական հաստատություններում աշխատելու թույլտվություն: Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են, արաբական հատվածի ներկայացուցիչներ (իսրայելական արաբներ): Մեկ այլ կասկածյալ էլ ձերբակալվել է Աշկելոնի Բարզալիի հիվանդանոցում: Խարդախների գործողությունը որակվել է ահաբեկություն և ստացել «սպանելու լիցենզիա» անվանումը: Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալները միտումնավոր են մոլորության մեջ գցում Իսրայելի Առողջապահության նախարարությանը: Ավելին՝ այստեղ