Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքոտ և գրքառատ երկու օր՝ ընթերցասերների համար

Մշակույթ

Գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, շնորհանդեսներ, որոնց թվում և «Արեգ» հրատարակչության կողմից ներկայացված Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների նոր ժողովածուի շնորհանդեսը, ժամանակակից գրականության ընթերցանություններ և այս ամենը համեմված երաժշտությամբ: Գրքոտ և գրքառատ երկու օր ընթերցասերների համար: Մեկնարկել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնը (ՀԲԸՄ-ի շենքում Մելիք-Ադամյան 2/2): Մասնակցում են 30 հրատարակչություն, որոնց թվում նաև Արցախից: Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի խոսքով  փառատոնի  փիլիսոփայությունը գրող- հրատարակիչ- ընթերցող կապերի ստեղծումն է: Այսօր կհայտարարվեն Գրքի երևանյան փառատոնի ամենամյա գրական մրցանակաբաշխության հաղթողները՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: