Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ իջնի Փաշինյանի մակարդակին. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
davit-1

Պետք է հաշվի առնել Հայաստանի մտահոգությունները Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, ասում  է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:  «Ես անձամբ համարում եմ, որ  պետք է ուշադրություն դարձնենք Հայաստանի մտահոգություններին այս հարցի շուրջ: Հատկապես 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա հակամարտության համատեքստում։ Իմ այս տեսակետը գաղտնիք չէ ու ես այն պաշտպանում եմ բոլոր ֆորմատներում»: Կոնստանտին Զատուլինը ընդգծում է՝ եթե Ադրբեջանին սպառազինությունը վաճառվում է, ապա Հայաստանին՝ տրամադրվում։ «Կարող եմ ասել, որ այն, ինչ կապված է զենքի վաճառքի  հետ, պետք է քննարկվի այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, ու եթե դա դուրս է գալիս գործընկերային պարտավորություններից, այդ առումով պետք է որոշակի որոշումներ ընդունվեն։ Որքանով ես գիտեմ՝ մինչ այժմ ոչ մի պաշտոնական արգելք  կամ թույլտվություն սպառազինության գնման վերաբերյալ չի եղել»: Կոնստանտին Զատուլինն այսօր մասնակցում էր  հայ-ռուսական՝  «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին:  Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ընթացող նիստը խորագրված է. «Հայաստան եւ Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն եւ անվտանգություն» ։ Նիստին մասնակցում է  ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադառնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե նա «երիտթևի» ՀՀԿ-ական է: «Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և իմ այսօրվա գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին»: ՀՀԿ ցուցակի երրորդ համարը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց, նրա քայլերն ուղղված են հրապարակային հակադրություն ստեղծելու Արցախի իշխանությունների հետ. «Հայաստանում որևէ մեկը նման տոնով և նման բառերով ոչ միայն՝ Արցախի իշխանություններին, այլև՝ Արցախի Հանրապետության որևէ քաղաքացու երբեք չէր դիմել»: Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին կամ նրա թիմից ցանկացած մեկին հրավիրեց բանավեճի հենց Արցախի հարցով: