Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասունիկ գյուղին հարակից տարածքը աղբավայրի է վերածվել

Հասարակություն
qqq

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից «Ա1+»-ին են ուղարկել ստորև ներկայացված լուսանկարները։ Այս աղբավայրը գտնվում է  Երևանի 4-րդ գյուղից դեպի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ տանող ճանապարահատվածում։  Սասունիկից հայտնում են, որ  աղբավայրի մասին բնակիչները ահազանգել են նախկին պատկան մարմիններին։ Նախկին մարզպետն էլ գյուղացիներին խոստացել էր մաքրել ողջ տարածքը։  Տարածքը ոչ միայն չի մաքրվել, այլև  ընդարձակվել է ու վերածվել «գործող» աղբավայրի։