Ընտրությունից 11 օր առաջ. Ձերբակալվեց Սամվել Բաբայանը (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 11 օր։ Որտե՞ղ էր խաղաղություն քարոզում 2017-ի ընտրությունից 11 օր առաջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը։ Ինչո՞ւ քվեարկությունից 11 օր առաջ ձերբակալվեց Սամվել Բաբայանը։ Ինչո՞վ էր ընտրությունից 11 օր առաջ 2017-ի քարոզարշավն առանձնահատուկ համարում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Որքա՞ն էր Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը 2012-ի քվեարկությունից 11 օր առաջ։ Ո՞վ խափանեց ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական հանդիպումը 2012-ի ընտրությունից 11 օր առաջ։ Ինչո՞ւ 2007-ի քվեարկությունից 11 օր առաջ ՀՀԿ-ի օգտին քարոզարշավից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանի գլխավորած կուսակցությունը։ 2003-ի ընտրությունից 11 օր առաջ ո՞ր մարզում էին գրկաբաց դիմավորում «Արդարություն» դաշինքին։ Ինչո՞ւ էին 1999-ի քվեարկությունից 11 օր առաջ բոլորը համոզված, որ հաղթելու է «Միասնություն» դաշինքը։ Ո՞ր գործարանը բացվեց վարչապետ Հրանտ Բագրատյանի ձեռամբ 1995-ի քվեարկությունից 11 օր առաջ։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։