Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը հրավիրվել է քննչական վարչություն (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan-1

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը հրավիրվել է Երևանի քննչական վարչություն: Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հարցաքննության է հրավիրվել որպես վկա: Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին եւ գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։ Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում )))