Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Եթե իմ վարչապետ լինելը ժողովրդին պետք չլինի, ես չեմ լինի վարչապետ. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-11

Այսօր «Իմ քայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզում է Տավուշի մարզում։  Ավելի վաղ դաշինքը կլինի Բերդում, Իջևանում, Դիլիջանում, իսկ այս պահին մեկնարկել է հանդիպումը Նոյեմբերյանում։   Փաշինյանը տեղեկացրեց, որ դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվելու է։ «Նոր Հայաստանում չենք կարող հին ձևով ապրել։ Եթե պահանջում ենք, որ ոստիկանությունը հանցագործությունները բացահայտի, ինքներս չպետք է հանցագործություն անենք»,- նշեց Փաշինյանը։ Փաշինյանն ասաց. «Տեղյակ եմ, որ ամենահուզող խնդիրներից մեկը Կարեն Ղազարյանի հարցն է, որ գերեվարված է Ադրբեջանում։ Այսօր ես կհանդիպեմ իր ծնողներին։ Այս հարցը շատ բարդ է։ Ինչո՞ւ։ Ադրբեջանը պաշտոնական առաջարկ է արել բոլորին բոլորի հետ սկզբունքով փոխանակենք Ադրբեջանում գտնվող հայերին և Արցախումգտնվող ադրբեջանցիներին։ Բայց Արցախում գտնվող ադրբեջանցիները հայերի են սպանել, նաև՝ 15-ամյա տղայի։ Եթե նույնիսկ Արցախի Հանրապետությունը համաձայնի վերադարձնել 2 ոճրագործներին, նրանցից Ադրբեջանում նոր ռամիլսաֆարովներ են կերտելու»։ Փաշինյանը հավաստիացրեց, որ խնդրի լուծման դիվանագիտական բոլոր հնարավորությունները օգտագործվելու են։ «Եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ինձ ավելի է պետք, քան ժողովրդին, այդ պայմաններում ես չեմ լինի վարչապետ։ Ես հույս ունեմ, որ դարձյալ լինելու եմ վարչապետի՝ ժողովրդի թեկնածուն։ Հեղափոխությունը արվեց, երբ յուրաքանչյուրդ հավատացիք,որ դա հնարավոր է։ Հիմա էլյուրաքանչյուր քաղաքացի իր քայլը պետք է անի, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տնտեսական հեղափոխությունը։ Պետք է մտածողություն փոխվի։ Օրինակ, պետք է մեքենայից աղբը չշպրտել դուրս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։