Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզչական պաստառներ՝ չնախատեսված վայրերում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1-25

«Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը Ալավերդի քաղաքում արձանագրել է չսահմանված վայրերում նախընտրական քարոզչական պաստառների բազմաթիվ փաստեր։ Ըստ օրենսդրության՝ պաստառները կարող են փակցվել շտաբերում, սեփական տարածքներում և համայնքապետարանի թույլատրած վայրերում։ Այնինչ դրանք ամենուր են։ Նույնը վերաբերում է տրանսպորտին։ Մարդիկ առանց թույլտվության պաստառներ կարող են փակցնել միայն իրենց սեփական մեքենաներում։ Համայնքապետարանի ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր քաղաքական ուժերի շտաբերը նախազգուշացումներ կստանան, որից հետո՝ տեղական իշխանությունը, ոստիկանության աջակցությամբ, կսկսի չնախատեսված վայրերից պաստառների հեռացումը։