Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի գործով նիստը կշարունակվի վաղը (տեսանյութ)

Քաղաքականություն
HaykAlumyan

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն հասցրել ինքնաբացարկի միջնորդություն պատրաստել, դատարանը նրանց մինչև 17. 45 ժամանակ էր տվել։ Քիչ առաջ պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց լրացուցիչ ժամանակ է հատկացվել, միջնորդությունը կներկայացնեն վաղը ՝ 12:00-ին: Քոչարյանի փաստաբանի խոսքով՝ ինքնաբացարկի միջնորդությունը պայմանավորված է մեկ փաստով. «Վաղը, երբ որոշում կլինի, մանրամասն կներկայացնենք»,- ասաց նա փաստաբանը, չբացահայտելով փաստը: Լրագրողները հետաքրքրվում են՝ ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը չի հանդիպում իրենց. «Գիտեք՝ մեր թիմից ոչ ոք էլ չի ցանկանում զրուցել լրագրողների հետ, որովհետև լսարանի մի կոնտինգետնտ կա, որը հրապարակումների մեկնաբանություններում հայհոյանքներ է գրում, այնպես է ստացվել, որ այդ բեռը վերցրել եմ ինձ վրա»: