Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմական դրության որևէ կոմպոնենտ այդ օրերին գոյություն չի ունեցել․ Քոչարյանի փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Region-Capture-17

2008-ի փետրվարի 23-ից մարտի 1-ը ռազմական դրություն հայտարարված չի եղել, մինչդեռ այդ փաստը ՀՔԾ-ի մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին Վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունից առաջ լրագրողներին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Ռազմական դրության որևէ կոմպոնենտ այդ օրերին գոյություն չի ունեցել։ Ռազմական դրություն իրականում չկար և չէր կարող լինել», – ասաց Ալումյանը։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությանն այսօր մասնակցում է  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ինչպես հայտնի է Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագաh, 2008թ. մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել դատական նիստը նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Քոչարյանի պաշտպանները պատրաստում են ինքնաբացարկի միջնորդությունը։