Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից. Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական գյուղապետերին (տեսանյութ)
Լոռիում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արտասանեց, իր իսկ համոզմամբ, հանրապետականա-քոչարյանա-սերժ-սարգսյանական կլանի մասին Սիլվա Կապուտիկյանի «Ապստամբություն» բանաստեղծությունը: Այնուհետև հավելեց. «Պատիվ ունեմ ներկայանալու որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկանծու»: «Այս ընտրությունները ունեն երկու կողմ, երկու իմաստ»,- ասաց Փաշինյանը: Վերջինս, մանրամասնելով իր մեջբերումը, նշեց, որ առաջինը վարչապետի ընտրություն է, երկրորդը՝ պատգամավորի ընտրություն: Նաև խոսեց քվեարակության կարգի և տարբերակների մասին: «Իմ կոչն է, որ ունենաք քվեաթերթիկի մեկ տարբերակ. համար 4 քվեաթերթիկը»,- եզրափակեց նա: «Եթե մտահգոված ես, ձա՛յն տուր հանրապետականին» կարգախոսին հակադարձելով՝ Իմ քայլը դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես էլ ասում եմ, եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս հանրապետականին: Ես ասում եմ, ձայն չտաք էն ուժերին, որոնք թեկուզ մի անգամ փորձել են ընտրակաշառքով ընտրություն հաղթել: Ոչ մի ձայն` որևէ ուժի, ով երբևէ ընտրակաշառք է կիրառել: Ոչ մի ձայն` որևէ ուժի, ով սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ»: Փաշինյանն ասաց, որ վստահության քվե է ակնկալում Հայաստանում տնտեսական հեղափոխություն անելու համար: Խոստացավ առաջիկա 5 տարիների ընթացքում արմատախիլ անել ծայրահեղ աղքատությունը, նվազեցնել գործազրկությունը: «Բայց մենք աղքատության հաղթահարումը չենք պատկերացնում, որ գանք մարդկանց բրինձ բաժանենք կամ մուրաբա բաժանենք, կամ փող բաժանենք»: Ըստ Փաշինյանի՝ աղքատության նվազեցումը հնարավոր է աշխատանքի միջոցով, ներդրումների միջոցով, նոր աշխատատեղերի միջոցով, գործարանների միջոցով: Անդրադառնալով Հանարապետական գյուղապետներին՝ Փաշինյանը հարցադրում արեց, թե այդ որտե՞ղ կա դեռ հանրապետական գյուղապետ , որի մտքով անցնում է իր գյուղացիներին ընտրության կամ որևէ այլ առիթով վախեցնել: «Ուրեմն գյուղապետներ իմացե՛ք, անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից: Վզներիցդ բռնած: Ո՞նց, ես երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Տո՛... այո,՛ բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին»,- հայտարարեց Փաշինյանը: