Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն վրդովված է Սասուն Միքայելյանի հայտարարությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
dashnak

Հայ Հեղափոխական դաշնակցության քարոզարշավի մեկնարկը տրվեց հայրենասիրական երգերով: Հանդիպումը տեղի ունեցավ առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ: Վայրը պատահական ընտրված չէր, ինչպես նշեց ՀՅԴ պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը՝ եկել են հաշվետու լինելու հենց Արամ Մանուկյանին: Գեղամ Մանուկյանը վրդովված էր ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունից, թե ժողովրդական շարժման հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտինը: «Սասուն Միքայելյանը  համամատություն է անում, երկու տարբերակ կա՝ կա՛մ չի հասկացել, կա՛մ ուղղակի Արցախյան պայքարը նսեմացնելու փորձ է»,-ասաց նա: Բեմում  ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանն է, ըստ նրա՝ Հայաստանում չլուծված հարցեր կան: «Մենք սուպերվարչապետական համակարգից  չենք հրաժարվել : Մենք չունենք նաեւ երաշխիք, որ եթե փորձեն ամրապնդել սեփական իշխանությունը , դա չի բերի նրան, որ մենք հիմա սուպերվարչապետությունից անցնենք սուպեր նախագահական համակարգի: Մյուս վտանգը՝ նույն դեմքերը պահպանվել են, բայց պարզվում է, որ օլիգարխներ չկան, նրանք, պարզվում է, որ կայացած ձեռներեցներ են, դա նրանից է, որ այսուհետ նրանք դարձել են յուրայիններ»: ՀՅԴ-ն անելիք ունի, սխալները չեն կրկնելու՝ վստահեցվում է Արմեն Ռուստամյանը եւ հավելում՝ ՀՅԴ-ն  գալիս է մասնակցելու ընտրություններին, որպեսզի գիտակցված մերժումով անցնի զարգացման: Արմեն Ռուստամյանը համոզված է՝ տեղի է ունեցել վարչախմբի փոփոխություն, այլ ոչ թե հեղափոխություն, իսկ հեղափոխությունը դեռ առջեւում է: [caption id="attachment_1651210" align="aligncenter" width="700"] Pre-election campaign of the Armenian Revolutionary Federation ahead of the snap parliamentary elections in Armenia started near the statue of Aram Manukyan in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1651211" align="aligncenter" width="700"] Pre-election campaign of the Armenian Revolutionary Federation ahead of the snap parliamentary elections in Armenia started near the statue of Aram Manukyan in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1651212" align="aligncenter" width="700"] Pre-election campaign of the Armenian Revolutionary Federation ahead of the snap parliamentary elections in Armenia started near the statue of Aram Manukyan in Yerevan, Armenia[/caption]