Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է դրանից բխող բոլոր հետևանքներով. քաղաքագետ
«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ Ազովի ծովում ռուս-ուկրաինական ուժերի միջև տեղի ունեցածը կրում է լոկալ բնույթ: «Լոկալ սրացում է տեղի ունեցել: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հարցումների տվյալներով պարտվում է Տիմոշենկոյին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Հավանաբար սա լոկալ գործողություն էր սեփական դիրքերի ամրապնդման համար»,- մանրամասնեց Ռոբերտ Ղևոնդյանը: «Չեմ կարծում, որ այս միջադեպը Հայաստանի վրա որևէ էական ազդեցություն կունենա: Ամեն դեպքում Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է: Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- եզրափակեց Ղևոնդյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ռուսական սահմանապահ ուժերն Ազովի ծովում իրենց հսկողության տակ էին վերցրել Ղրիմի կամուրջին մոտեցած երեք ուկրաինական նավ: