Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք՝ ոնց եք դուք աշխատելու, ափռ-ցփռ խոսելը կկանխենք. Սասնա ծռերը՝ կառավարությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
SASNA-CRER

«Սասնա ծռեր»  համահայկական կուսակցությունը նախընտրական քարոզչությունը սկսեց Ազգային ժողովի այգուց: Կուսակցությունը հանդես է գալիս  «Ժամանակն է» կարգախոսով: «Սասնա ծռեր»-ի ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանի խոսքով, երկար տարիներից հետո առաջին լեգիտիմ ընտրություններն են լինելու և զգալի չափով արտացոլելու են հասարակության կամքը: Կուսակցությունը այնպիսի ծրագիր է ներկայացրել, ըստ որի 7-րդ գումարման խորհրդարանը լինելու է անցումային: «Մենք ներկայացրել ենք 2 տարվա ծրագիր: Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն»,- նշեց Ավետիսյանը: Կուսակցության ցուցակի 2-րդ համար Ստեփան Գրիգորյանն էլ  հայտարարեց՝ «Սասնա ծռերը» գալիս են, սա անխուսափելի է: «Գալիս են ազնիվ, սկզբունքային ու պայքարող մարդիկ: Գալիս են կանխելու ցանկացած փորձ հայ ժողովրդի տարածքները  հանձնելու, լինի լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ իշխանության կողմից,  մենք թույլ չենք տա»: Ստեփան Գրիգորյանը զգուշացրեց կառավարության անդամներին.  «Դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք ոնց եք դուք աշխատելու, ափռ-ցփռ խոսելը կկանխենք, կկանչենք  ԱԺ ու կպահանջենք, որ դուք պատասխանեք ամեն մի հայտարարության»:  Քաղաքագետը հավելեց՝ իրենք գալիս  են նաև կառավարությանը  աջակցելու համար: «Աջակցելու ենք մեր գաղափարներով: Ամենակարևորը՝ մենք  կդարձնենք ԱԺ-ն գաղափարական մարմին»: