A
A
Ուղիղ. «Իմ քայլը» քարոզում է Արագածոտնում (տեսանյութ)
Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» նախընտրական քարոզարշավն Արագածոտնի մարզում։ Արագածոտնի մարզ այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ արեց Թալին քաղաքում: Նրա հետ էր կինը՝ Աննա Հակոբյանը: Նրան դիմավորեցին մեծ խումբ թալինցիներ, որոնք քաղցրավենիք ու շամպայն հյուրասիրեցին: Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում բնակիչները խոսեցին իրենց մտահոգությունների մասին: «Գործարան բացեք, մեր ջահելները ամբողջ օրը պատերի տակ նստած են»,- ասաց նրանցից մեկը: Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ Հայաստանում դեռևս արդարություն չկա, ինչին Նիկոլ Փաշինյանը ասաց. «Դատարանների խնդիրը դեռ կա, ընդունում եմ ժողովուրդ ջան»: