Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Կարևոր լուրեր Պաշտոնական
dzun

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:   Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Ջերմուկի, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն